HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու ԱԺ նախագիծն ընդգրկվել է քառօրյայի օրակարգ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագիծն ընդգրկվել է վաղը՝ հոկտեմբերի 1-ին գումարվող քառօրյայի օրակարգ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ խորհրդի օրակարգից: Օրակարգում ընդգրկված է 19 օրենսդրական նախաձեռնություն:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հեղինակել էր որոշման նախագիծ, որով առաջարկում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դարարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Ըստ քաղաքական մեծամասնության հիմնավորման՝ Հրայր Թովմասյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում, որպես ՍԴ անդամ, էական կարգապահական խախտում է թույլ տվել:

Նախագիծն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի հավանությանը, նախագծին կողմ են քվեարկել «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել՝ հետագայում դիրքորոշում հայտնելու պայմանով:

Օրենսդրական նախաձեռնությունը 2-րդ ընթերցմամբ խորհրդարանի հավանությունը ստանալու դեպքում կընդունվի և կներկայացվի ՍԴ, որն էլ կորոշի՝ Հրայր Թովմասյանն էական կարգապահական խախտում է թույլ տվել, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter