
«Վալլեքս»-ի համոզմամբ՝ Թեղուտի ծրագրում որևէ թերացում ու բացթողում չկա
«Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հանդիսանում է նորանկախ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացվող ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի վերաբերյալ ցանկացած քննարկում իրենք փորձում են օգտագործել ի շահ Հայաստանի զարգացման, ընդունել առողջ քննդատությունն ու հասկանալ՝ ինչպես կարելի է բարելավել այն: Իսկ հասարակական մեծ հնչողությունը, նրա կարծիքով, պայամանավորված է բնապահապանական աննախադեպ ազդեցությամբ:
Գ. Արզումանյանը նշեց, որ այսօր Հայսատանում չկա ծծմբաթթվի պահանջարկ: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը հնարավորություն կտա բացի հիմնական՝ հիդրոմետալուրգիական եղանակով պղնձի խտանյութի արտադրությունից, նաև հիմնել լուծազատման եղանակով օքսիդացված հանքաքարից պղնձի արտադրություն: Դրա շնորհիվ կլինի ծծմբաթթվի կայուն կիրառություն երկար ժամանակով, և կստեղծվի ծծմբաթթվի կայուն շուկա:
Գ. Արզումանյանը նշեց, որ եթե «Վալլեքսի» գործունեությունը լիներ «ապակառուցողական», ապա իրենք շահագրգռված չէին լինի քննարկումների մասնակցությամբ: Նախկինում իրենք բավարար ուշադրության չեն արժանացրել մշակութային հուշարձաններին: Գ. Արզումանյանի խոսքով՝ բնապահապանների շնորհիվ այդ հարցը բարձրացվել է, ուսումնասիրվել է, իրենց ուշադրության կենտրոնում է. կազմվել է համապատասխան ծրագիր:
Նա հավաստիացնում է, որ այս ընթացքում իրենք առանձնացրել են այն առաջարկությունները, որոնք կարող են օգտագործվել ի նպաստ ծրագրի և շրջակա միջավայրի պահպանման, իսկ ծրագիրն իրականացվում է «բնապահպանական ամենաառաջադեմ չափանիշներին համապատասխան»:
Գ. Արզումանյանի խոսքով՝ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն անցել է օրենսդրությամբ պահնաջվող բոլոր փորձաքննությունները, կազմակերպվել են մի քանի հասարակական լսումներ: Սա այն ծրագիրն է, որն արժանացել է նման մեծ քննարկման: Գ. Արզումանյանի խոսքով՝ իրենք «առաջնորդվում են ավելի բարձր չափանիշներով, քան ազգային օրենսդրությունն է»: Որպես օրինակ նա նշեց, որ չնայած ՀՀ-ում չկա օրենք, որը պահանջի կառավարության կողմից անտառհատման թույլտվության դեպքում անտառհատողի կողմից փոխահատուցող միջոցառումների իրականացում, բայց իրենց նախաձեռնությամբ կրկնակի անտառապատման ծրագիր պետք է իրականցվի:
Նա հավաստիացրեց, որ իրենք բաց են աշխատում բնապահպանների հետ, և բնապահպանական այս ալիքի շնորհիվ պետք է մեծանա ուշադրությունը շրջակա միջավայրի նկատմամբ: Գ. Արզումանյանի խոսքերով՝ իրենք կարողացել են նախագիծը բերել այն մակարդակի, որը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը, միջազգային չափանիշներին և որևէ թերացում ու բացթողում չկա:
«Վալլեքս» խմբի փոխնախագահին չի անհանգստացնում այն հարցը, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը զարգանում է այսքան արագ, բայց անհանգստացնում է այն, որ տնտեսության մյուս ճյուղերը չեն պահպանում այդ տեմպը:
«Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը ԼՂՀ-ում, խնդրեց մատնանշել որևէ անհատ կամ կազմակերպություն, որը վերջին 10 տարվաի գործունեութամբ կամ առաջիկա մի քանի տարիների ծրագրերով կարող է համեմատվել իրենց հետ, կամ մատնանշել մի ոլորտ, «բացի աղմկելը», որը մրցունակ է աշխարհի առաջատար տնտեսությունների հետ: Այնինչ, իրենց գործունեությունը, Վ. Մեջլումյանի կարծիքով, «մեծ հաղթանակ է Ղարաբաղում»:
Վերջինս ողջունեց «աղմուկ-աղաղակը», որը բարձրացել է բնապահպանական խնդիրների շուրջ: Նա պատրաստ է «կրել իր խաչը»՝ պատասխանելով բոլոր հարցերին և մասնակցել բոլոր քննարկումներին: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսում են այդ խնդիրների մասին, սակայն տեղյակ չեն դրանից: Վ. Մեջլումյանը հավաստիացնում է, որ ծրագրի շնորհիվ Թեղուտում աճել է բնակչությունն ու ծնելիության մակարդակը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել