HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է ՊՆ-ին վճարել նախկին զինծառայողի չվճարված 288 օրվա արձակուրդի գումարը

Զինված ուժերում 19 տարի ծառայած նախկին սպա Ցոլակ Խաչատրյանը դիմել է Վարչական վերաքննիչ դատարան՝ ընդդեմ Պաշտպանության նախարարության: Նա դատարանից խնդրում է ամբողջությամբ բավարարել իր հայցը՝ պարտավորեցնել ՊՆ-ին վճարել 307 օրվա չօգտագործված արձակուրդի դիմաց հատուցում՝ 6,9 մլն դրամ և դրա վրա հաշվարկվող տուժանքը՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ սկսած 24.12.2014թ.-ից:

Այսօր կայացած դատական նիստին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Պողոսյանի, հայցը բավարարել է մասնակի։ Համաձայն դատարանի որոշման՝ ՊՆ-ն նախկին սպային պետք է վերադարձնի 288 օրվա չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում և դրա վրա հաշվարկվող տուգանքը՝ օրական 0,15 տոկոսի չափով՝ սկսած 2014թ․-ից. ոչ ավել քան ընդհանուր գումարի չափը։

Դատարանը մերժել է Պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության ներկայացրած հակընդդեմ հայցը։

Հիշեցնենք, որ գործը սկսվել է 2016-ին, երբ Ցոլակ Խաչատրյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը եւ տույժերը։ Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո Ֆինանսների նախարարությունը ներգրավվել է որպես 3-րդ կողմ: Դատարան դիմելուց հետո ՊՆ-ն վճարել էր 2 տարվա փոխհատուցման գումար՝ 411 հազար դրամ: Ըստ Ցոլակ Խաչատրյանի պաշտպան Կարեն Տոնոյանի՝ աշխատանքն ավարտելուց հետո պետք է կատարվեր վերջնահաշվարկ, որը ՊՆ-ն չի կատարել՝ խախտելով պաշտպանյալի աշխատանքային իրավունքը:

Նշենք, որ Ցոլակ Խաչատրյանը Կառավարության շենքի դիմաց հացադուլ էր անում՝ պահանջելով ոչ միայն վերադարձնել 307 օրվա արձակուրդի գումարը, այլև՝ ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար փոխհատուցում և աշխատավարձի 15-ապատիկի չափով զորացրման գումար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter