HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքստան կառուցման համար

Կառավարությունն այսօրվա նիստին կրկին գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքստան կառուցմանը։ Գործադիրի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացվեց 451 միլիոն դրամ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։

Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, որը ընտրվել է մեկ անձից գնման սկզբունքով։

ՊԵԿ-ի հաղորդմամբ՝  հոկտեմբերի 2-ի դրությամբ, Կառավարության որոշումներով, ավտոմաքստան կառուցման համար արդեն իսկ հատկացվել է 2 միլիարդ 117 միլիոն դրամ։

Նշենք, որ ապրիլին՝ Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո, վարչապետը հանձնարարել էր իրականացնել ուսումնասիրություններ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու համար:

Նախնական հաշվարկներով Գյումրու ավտոմաքսատան կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ է շուրջ 2.5-2.7 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter