HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատարանն այս որոշումը հրապարկեց քիչ առաջ: Նշենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, և դրան միացել էին գործով մյուս ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները:

Միջնորդություն ներկայացրած կողմը գտնում էր, որ Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ և պատշաճ դատարան չէ այս գործով:

Միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատարանի գրասենյակ է ստացվել Շենգավիթի դատարանի կարգադրիչների ծառայության բաժնի պետ Մարգարյանի գրությունն այն մասին, որ դատարանի դահլիճում՝ ապակիներից այն կողմ գտնվող անձանցից ոմանք պատշաճ վարքագիծ չեն դրսևորում, հնչում են ընդհուպ սեռական բնույթի հայհոյանքներ:

Դատավորը քաղաքացիներին զգուշացրեց, որ  դատարանում պետք է պահպանել կարգուկանոն, ապա կարգադրիչներին հանձնարարեց դատավարության կարգը խախտողներին հեռացնել նիստերի դահլիճից:

«Հանձնարարում եմ կարգադրիչներին՝ որևէ մեկի կողմից նիստը խանգարելու դեպքում, այդ անձանց անհապաղ հեռացնել դատական նիստերի դահլիճից, պարզել նրանց ինքնությունը, նրանց ցանկը ներկայացնել դատարանին, որպեսզի դատարանը որոշում կայացնի այդ անձանց դահլիճից հեռացնելու մասին»,- ասաց Աննա Դանիբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter