
Հայկ Մարության․ «Եթե «Սանիթեք» ընկերությունը դիմի արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք»
Երևանու ավագանու այսօրվա նիստին անդրադարձան «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրերի լուծարմանը և հետագա ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հարցրեց, թե ի՞նչ խախտումներ են արձանագրվել «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրում, և ինչքանո՞վ է քաղաքապետարանը պատրաստ արբիտրաժային դատարանին
«Բացի կուտակված աղբը, որ տեսել են մեր քաղաքացիները, եղել են նաև այլ գործողություններ և ընթացքներ, օրինակ՝ կասկածներ է առաջացնում պայմանագրերի կնքման օրինականությունը, տենդերների անցկացման օրինակությունը, «Սանիթեք»-պետություն հարաբերությունը»,- հարցին պատասխանեց Երևանի քաղաքապետը։
Արբիտրաժի վերաբերյալ քաղաքապետը նշեց, որ իրենք երկար ժամանակ են ունեցել, և երկար գործընթաց է եղել, որի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրել են պայմանագրերը․ «այնուամենայնիվ եթե «Սանիթեք» ընկերությունը դիմի արբիտրաժային դատարան, մենք պատրաստե ենք»,- հավելեց Մարությանը։
Իսկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայկ Մարությանը նշեց, որ աղբահանության նոր հիմնարկը համալրվում է տեխնիկայով և աշխատակիցներով։ Հայկ Մարությանը հավելեց, որ աղբահանությունից բացիէ ավելացնում են սանմաքրման աշխատանքները։ Ասաց, որ նախատեսվում է փոխել 9000 աղբաման և աղբի հավաքման մեքենաների թիվը հասցնել 54-ի։
«Շատ մեծ մտահոգություն է առաջացնում հենց «Սանիթեքի» պայմանագրի կնքման գործընթացը, ևս մեկ անգամ փաստերը հավաքելուց հետո պատրաստվում ենք դիմել Դատախազություն»,- նշեց քաղաքապետը:
Մեկնաբանել