
Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից
Կառավարությունն այսօր որոշեց Տրդատ Սարգսյանին ազատել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին Տրդատ Սարգսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնեց, որ որոշել է վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։
Մարզպետի հրաժարականը պայմանավորված է Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել