HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԵՄ դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքով ևս երեք մեղադրյալի գործ է ուղարկվել դատարան

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու առթիվ  հարուցված քրեական գործով անցնող ևս երեք մեղադրյալի մասով գործ է ուղարկվել  դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Ամբաստանյալի աթոռին է երեք անձ՝ Թերեզա Դիլանյանը, Անժելա Ավետիսյանը և Գեղամ Պետրոսյանը:

Վերջինս նախկինում եղել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը: Նրա նկատմամբ քրեական գործի շրջանակներում հայտարարված է եղել հետախուզում, խափանման միջոց ընտրված՝ կալանավորումը: Հետագայում նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին: Պետրոսյանի խափանման միջոցն այս պահին չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝  Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով Հրայր Գյոնջյանի հետ, Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի օժանդակությամբ 2011-2014 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով միասնական դիտավորությամբ խաբեությամբ հափշտակել է ՀՀ ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն», «Էկոսոցիում«, «Սոցիալ-առողջապահական զարգացման ակադեմիա», «Բիոէթիկա» և «Տեղեկատվության և իրավունքի ինստիտուտ»  հասարակական կազմակերպություններին համարժեք 205.89.171,9 ՀՀ դրամը։

Թերեզա Դիլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր գործողություններով, այն է ՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով 46․511․927 ՀՀ դրամին համարժեք շուրջ 85․016 եվրո գումարի հափշտակությանը։

Անժելա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով օժանդակել է Հրայր Գյունջյանի և Գեղամ Պետրոսյանի կողմից միասնական դիտավորությամբ խարդախությամբ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից «Հանրային առողջապահական ուսուցման և հետազոտությունների կենտրոն«  և «Էկոսոցիում»  հասարակական կազմակերպություններին հատկացված առանձնապես խոշոր չափերով՝ 55.130.140,2 ՀՀ դրամին  համարժեք շուրջ 105.229 եվրո հափշտակությանը։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանինն: Աբաստանյալներ Թերեզա Դիլանյանի և Անժելա Ավետիսյանի նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեղադրյալներից Հրայր Գյոնջյանն, ում անունը շոշափվում է Պետրոսյանի և մյուսների մեղադրանքում, գտնվում է հետախուզման մեջ:

Նշենք որ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է 2016 թվականին, դրանով անցնող անձանց թիվը հասնում է երկու տասնյակի: Նրանցից 14-ի վերաբերյալ մասն անջատվել և   2018-ի ապրիլին ուղարկվել է դատարան:  Այս մասով  հափշտակված գումարի չափն, ըստ քրեական գործի նյութերի՝  907. 281. 869,7 ՀՀ  դրամ է: Այս մասով ամբաստանյալների թվում է նաև ԵՄ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարը:  Գործի քննությունը դեռևս շարունակվում է,  դատարանը գտնվում է փաստաթղթերի հետազոտման փուլում: Նշենք, որ քրեական գործի հատորների թիվը անցնում է 70-ը:

 

Մեկնաբանություններ (2)

Your Name
Well well well, what happened with Rubina Ter-Martyrosyan? One of the two brains behind the fraud together with XXXX international organisation director? The amount is minimum ten times higher, probably much more. EU is to blame because of paying these NGOs salaries of up to 4.000$/month.
Tamara B.
€535,000... such an impressive sum for Armenia; how many beneficial things could be done for our country with this money! Yet they all have been stolen... And then the Armenian government and businesspeople wonder why the country doesn't get as many foreign direct and portfolio investments as they would like to see. Of course, if such cases happen on a regular basis, no one foreign state or organization will invest in Armenia. The fact that this case is directly related to the EU, one of Armenia's key trade partners, makes things even worse. This all happened in 2016, though; I hope Pashinyan's government won't allow such chaos to take place anymore, not to spoil Armenia's foreign economic relations course!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter