HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հաջողություն դատարանում. 6 տարի անց Գյանջիրով Հովհանյանի գործով սպանության մասով պահանջը բավարարվել է

Գյանջիրով Հովհանյանի գործով սպանության մասով պահանջը բավարարվել է, բեկանվել առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Վերաքննիչ դատարանի այսօրվա նիստում հրապարակվել է Գյանջիրով Հովհանյանի գործով սպանության մասով պահանջը բավարարելու որոշումը։ Դատարանը, նախագահությամբ Սերգեյ Մարաբյանի, բավարարել է տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի հայցադիմումը, բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության։

Գործը վերաբերում է Արարատում 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվանը, այն արդեն մոտ 6 տարի է ՝ քննության ընթացքում է։

Գյանջիրով Հովհանյանի դուստրը՝ Գայանե Հովհանյանը, հայցադիմում էր ուղարկել առաջին ատյանի դատարան, որով բողոքարկում էր Քննչական կոմիտեի քննիչ Ա. Մկրտչյանի 2018թ. մայիսի 8-ին Գյանջիրով Հովհանյանին սպանելու համար Նարեկ և Հովհաննես Ավետիսյանների նկատմամբ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու կամ հակելու համար Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 110-րդ, 111-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը։ Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ Վարդան Գրիգորյանի, 2019-ի մարտի 5-ին մերժել էր բողոքը. տուժողի իրավահաջորդը դիմել էր Վերաքննիչ դատարան։

Գյանջիրով Հովհաննյանի սպանության հիմնական գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն մինչեւ այսօր գործով նիստում ոչ մի կողմ ցուցմունք չի տվել, նիստերը անընդհատ հետաձգվում են, իսկ պատճառները տարբեր են։

Գայանեն արդեն 6 տարի պնդում է, որ հայրը ոչ թե ինքնասպան է եղել, կամ նրան հասցրել, դրդել կամ հակել են ինքնասպանության, այլ տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է: Գործով միայն հինգ տարի հետո է ամբաստանյալ ներգրավվել, մինչ այդ նախաքննության մարմինը եւ դատախազությունը պնդել են, որ Գյանջիրովին ոչ ինքնասպանության են դրդել, ոչ էլ սպանել, եւ միայն Գայանեի բողոքարկումից հետո գործով ներգրավվել է ամբաստանյալ, սակայն դրանից հետո էլ Գայանեն չի դադարել բողոքարկել, որ որպես ամբաստանյալ պետք է ոչ միայն ներգրավվի Նարեկ Ավետիսյանը այլեւ նրա եղբայր Հովհաննես Ավետիսյանը։ Հոր մահից հետո էլ Գայանեն պնդել է, որ սպանություն է կատարվել, որն արել են հոր «աշխատավայրի տիրոջ որդիները»։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի վերաբերյալ Գայանեն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան՝ խնդրելով կասեցնել գործի քննությունը, մինչեւ սպանության եւ նոր ամբաստանյալ ներգրավելու վերաբերյալ գործով որոշման հրապարակումը, որի վերաբերյալ նոր քննություն նշանակելու մասին այսօր Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է որոշում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter