HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովը

Հոկտեմբերի 12-ին «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր և գործարարներ: Միջոցառումն անցկացվում էր «Արմենիա Վայն» ընկերության հովանու ներքո։ 

Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալը

Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում անդրադարձել է երկրի տնտեսական իրավիճակին և արձանագրած արդյունքներին։

Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայնի» գինու հնացման մառանում և հույս հայտնել,  որ այդ ակադեմիական միջավայրում կհնչեն ստեղծագործ մտքեր և գաղափարներ։ 

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձել են Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալին, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում կատարվող աշխատանքներին։ 

Հայկական գինիների մրցունակության գաղտնիքը՝ «Արմենիա Վայնի» օրինակով

Արագածոտնի մարզի գրավչության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է գործարարների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացումը։ 

«Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրչտյանը ներկայացրել է  մարզի գինեգործական հարուստ մշակույթն ու ընկերության կողմից գինեգործության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։ Ներկայացվել է գործարանի տարիների պատմությունը, խոսվել՝ հայկական գինին միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ընկերության ջանքերի մասին։ 

«Երբ 13 տարի առաջ մտանք գինեգործության ոլորտ, կարելի է ասել՝ այն Հայաստանում իր վատ օրերն էր ապրում։ Մենք չվարանեցինք ու ասացինք, որ պետք է ստեղծենք այնպիսի գինի, որը կկարողանա մրցել համաշխարհային լավագույն բրենդների հետ։ Մենք հավատացինք այդ գաղափարին և մեզ համար հիմնեցինք նման բարձր նշաձող։ Դա նշանակում էր, որ անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, պետք էր միջազգային փորձը բերել Հայաստան, և այս առումով չգնացինք որևէ փոխզիջման ու միջազգային լավագույն փորձը ներդրեցինք Արագածոտնի մարզում՝ «Ամենիա Վայն» ընկերությունում»,- նշել է Վահագն Մկրտչյանը։

Համահիմնադրի խոսքով, ընկերության աշխատանքներում ներգավեցին միջազգային ամենաբարձր մակարդակի խորհրդատուների և թիմը համալրեցին երիտասարդ կադրերով։ Նա նշել է, որ հայկական գինիների հաջողության գործում մեծ դեր ունի հնավանդ գինեգործական մշակույթը, որի վրա էլ ընկերությունը շեշտադրում է կատարել գինին ներկայացնելիս։ 

Ներդրումային ծրագրեր՝ ի նպաստ գինեգործությանն ու զբոսաշրջությանը

«Արմենիա Վայն» ընկերությունը, հետևելով միջազգային գինեգործության զարգացումներին, 2017 թվականից մեկնարկել է օրգանական խաղողի այգիների տնկման գործընթաց։ Նախատեսվող 100 հեկտար այգիներից արդեն իսկ տնկվել է 18 հեկտարը։ 

«Օրգանական խաղողագործությունը հարգանք է բնության հանդեպ։ Մենք չենք օգտագործում որևիցե թունաքիմիկատ, այգին սրսկվում է ամբողջապես օրգանական նյութերով, որի համար կիրառում ենք ժամանակակից տեխնիկա։ Անհրաժեշտ են նաև կաթիլային ոռոգման համակարգ, հակակարկտային ցանցեր, և արդեն իսկ կարողացել ենք իրականացնել ծրագրի առաջին փուլը»,- ասել է Վահագն Մկտչյանը։

Ընկերությունը շարունակում է նպաստել նաև մարզի զբոսաշրջության զարգացմանը՝ գինու տուրերի իրականացման միջոցով։ Նախորդ տարի գործարանն ընդունել է մոտ 5000 զբոսաշրջիկի։ 

«Գործարանի հարակից տարածքում կկառուցենք ազգագրական զբոսարջային կենտրոն՝ կից եկեղեցիով։ Դրա համար ընտրել ենք տարածաշրջանին բնորոշ 18-րդ դարի ճարտարապետությունը։ Կառույցը կունենա 300 տեղանոց հանդիսությունների սրահ, ներքին բակ՝ բացօթյա միջոցառումների համար, երկու տներ՝ գինեգործի և կոնյակագործի, որոնցից յուրաքանչյուրը կունենա համապատասխան կահավորում, կլինի նաև արհեստանոցների համար նախատեսված հատված»,- պատմել է ընկերության համահիմնադիրը։ 

Նա հավելել է, որ «Արմենիա Վայնը» կընդլայնի նաև արտադրական հնարավորությունները՝ կոնյակի պաշարները մեծացնելու համար, շուրջ 30.000 հ.լ. ծավալով:

Կառավարություն-գործարար կլոր սեղան քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց «Արմենիա Վայն» գինեգործարանի տարածքով՝ ծանոթանալով ընկերության տարիների գործունեությանը և գինեգործական ավանդույթներին։ Վարչապետն ականատես դարձավ գինու պատրաստման ողջ ընթացքին՝ սկսած խաղողի դատարկման և տեսակավորման փուլից, այնուհետև համտեսեց ընկերության նոր գինիները, որոնք շուտով կներկայացվեն սպառողին:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։