HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0։3 հաշվով արտագնա պարտություն կրեց Ֆինլանդիայի ընտրանուց։ Խաղը տեղի ունեցավ Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ ֆինների տարածքային և խաղային առավելությամբ, սակայն մեր հավաքականի խաղացողները երբեմն կարողանում էին սուր գրոհներ կազմակերպել։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաների ակտիվությունը ավարտվեց 31-րդ րոպեին, երբ դաշտի տերերը կարողացան բացել խաղի հաշիվը։ Անկյունայինի խաղարկման ժամանան, ինչպես և Լիխտենշտայնի դեմ հանդիպմանը, անվստահ գործեց մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը, որն անվստահ դուրս եկավ տեղից, չկարողացավ բռունցքներով գնդակը անվտանգ գոտի հեռացնել, ինչի արդյունքում Ֆրեդերիկ Յանսենը գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի անպաշտպան մնաված դարպասը։ Առաջին կեսի մյուս րոպեներին մեր ընտրանին միայն պաշտպանվողի դերում էր, սակայն ֆինները գոլ խփել չկարողացան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի հավաքականը կարողանում էր վերահսկել գնդակը, գրոհներ կազմակերպել, սակայն դրանից և ոչ մեկը գոլային պահի չվերածվեց։ Իսկ ֆինների գրոհը 61-րդ րոպեին դարձավ գոլային, աչքի ընկավ Ֆինլանդիայի հավաքականի ռմբարկու Տեմու Պուկին։ 88-րդ րոպեին Պուկին ևս մեկ գոլ խփեց՝ դնելով հանդիպման վերջակետը։

Այս պարտության հետևանքով Հայաստանի հավաքականը իր 10 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում, սակայն այսօր Հունաստանի հետ նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Բոսնիա և Հերցեգովինան կշրջանցի մեր ընտրանուն։ Ֆինները 15 միավորով ամրապնդվեցին 2-րդ տեղում, իսկ առաջատարը Իտալիան է, որն ունի հարյուրտոկոսանոց արդյունք և դեռևս նախորդ տուրից հետո էր Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին էլ Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Լիխտենշտայնի հետ։

Ճիշտ է՝ մեր ընտրանին «Եվրո»-ի ուղեգիր նվաճելու տեսական շանսեր դեռ պահպանում է, սակայն դա գործնականում գրեթե անհնար է։ Վերջին երկու խաղերը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նոյեմբերին, սկզբում տանը՝ Հունաստանի հետ, ապա դրսում՝ Իտալիայի հետ։

Լուսանկարը՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter