HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանն այսօր հրավիրվել է ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ասօր հրավիրվել է 2016 թվականի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանն այս պահին հանդիսանում է վարչապետի խորհրդականը։

«Ձեզնից ոչինչ չենք թաքցնում»,- ասաց Քոչարյանը՝ դիմելով լրագրողներին։

Հարցին, թե քննարկումը որտե՞ղ է լինելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Մեզ համար հատկացված տարածքում, որը պատրաստված է հատկապես այսպիսի բնույթի աշխատանքների համար, որպեսզի արտահոսքեր չլինեն»։

Մեր հարցին, թե արդյոք Արշակ Կարապետյանից դրական պատասխան ստացե՞լ են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ քննիչ հանձնաժողովը դեռևս որևէ մեկից մերժում չի ստացել։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում դեռևս հուլիսին Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ կաշկանդված չեն որևէ մեկին հանձնաժողով հրավիրելու հարցում, հրավիրելու են թե՛ Արշակ Կարապետյանին, թե՛ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter