
Հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 7.9%-ով, ներմուծումը՝ 4.7%-ով
Այս տարվա առաջին ինն ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 5.640 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5.8 %-ով։
Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՀՀ ՎԿ), արտահանումն ավելի մեծ տեմպերով է աճել, քան ներմուծումը։ Մասնավորապես, արտահանումն այս ընթացքում կազմել է 1.909 մլրդ դոլար՝ աճելով 7.9 %-ով։
Ներմուծումը կազմել է 3.730 մլրդ դոլար՝ աճելով 4.7 %-ով։
Իսկ եթե դիտարկում ենք միայն սեպտեմբերի դինամիկան, 2018 թվականի նույն ամսվա համեմատ, ապա՝ ներմուծումն աճել է 28.8 %-ով, արտահանումը՝ 33 %-ով։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.1 %-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Աճը գրանցվել է ի հաշիվ ծառայությունների, առևտրի, արդյունաբերության և շինարարության։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի անկումը շարունակվել է։
Տե՛ս նաև՝
- Ներմուծումը դանդաղ է աճում. ոգևորվե՞լ, թե՞ ոչ
- Արտահանումն այս տարի. հայկական ապրանքների 10 առաջատար շուկաները
Մեկնաբանել