HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի պոչատարի վթարից հետո պոչանքները լցվել են նաեւ հէկի թունել

Երեկ ուշ երեկոյան Կապանի բնակիչները կրկին արձանագրել են, որ քաղաքով անցնող Ողջի գետն աղտոտվել է: «Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հակոբյանը «Հետքին» հայտնել է, որ այս մասին ահազանգել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին, որի մասնագետները կատարել են ջրի նմուշառում:

Գետի աղտոտման հետքերով, ըստ Դ. Հակոբյանի, իրենք հասել էին Ներքին Գիրաթաղ, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի էր ունեցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթար, որի հետեւանքով պոչանքները լցվել էին Ողջի գետ:

Դավիթ Հակոբյանի փոխանցմամբ՝ Ներքին Գիրաթաղում արձանագրել են, որ Ողջիի Գիրաթաղ վտակի ջուրը մաքուր է, ինչից հետո Ողջիի հոսանքով շարժվել են ներքեւ՝ դեպի Կապան, եւ պարզել են, որ Ողջին աղտոտվել է դրա վրա գտնվող Ջրախորի հէկի (գտնվում է Կապանի տարածքում, տես ստորեւ) թունելի մաքրումից: Հէկի թունելն իր հերթին աղտոտված է եղել հոկտեմբերի 17-ին ԶՊՄԿ-ի  պոչատարից արտահոսած պոչանքներով:

Ջրախորի հէկը (ներկայում կազմված է 3 փոքր հէկերից՝ «Ողջի-1», «Ողջի-2», «Ողջի-3», որոնք աշխատում են կասկադային համակարգով) Հայաստանի ամենահին հէկերից է, կառուցվել է 20-րդ դարի սկզբին: Շահագործողը «Կապան-Էնեղժի» ՓԲԸ-ն է:   

Լուսանկարում՝ Ողջի գետը (արխիվային լուսանկար)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter