HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավորի ընկերության կառուցած դպրոցին գումար է հատկացվել կիսատ գործերն ավարտելու համար

Կառավարությունը երեկվա նիստում հաստատել է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի մնացորդային աշխատանքների համար 70,5 մլն դրամ հատկացնելու նախագիծը։

Վարդենիս գյուղի դպրոցի շինարարությունն այդպես էլ ավարտին չի հասել։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունն այդպես էլ նոր դպրոցի կառուցման աշխատանքները չվերջացրեց, սակայն քանի որ գյուղի դպրոցը վթարային էր, 2017թ․ սեպտեմբերի 1-ին անձնակազմը տեղափոխվեց նոր՝ կիսակառույց դպրոց։

Լուսանկարը՝ verelq.am-ից

Արագած Ախոյանը, լուս․՝ verelq.am-ից

Դպրոցի անձնակազմը 8 տարի շարունակ փորձում էր Կառավարության միջոցով ստիպել շինարարին աշխատանքներն ավարտել, սակայն առայժմ դպրոցի ամբողջականությունը չի ապահովվել։

Հիշեցնենք, որ դեռևս 2011թ.-ին Կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: 2013թ.–ին Քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պետական գնման պայմանագիր էր կնքել կապալառու «Սպիտակ կամար» ընկերության հետ:

«Վարդենիսի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման մնացորդային աշխատանքներն ավարտին հասցնելու համար նախատեսվում է ներքին ջրամատակարարման և կոյուղու, օդափոխության, ջեռուցման աշխատանքներ։ Կաթսայատան համար՝ համաշինարարական և ջերմատեխնիկական աշխատանքներ, բարեկարգման աշխատանքներ՝ այդ թվում խճային հիմքի կառուցման և բետոնե եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Մետաղական ցանկապատի համար նախատեսվում է բետոնե հիմքերի կառուցման, մետաղական խողովակների և անկյունակների տեղադրման և ցանկապատի յուղաներկման աշխատանքներ:

Բացի սրանից, դպրոցին ամրացված շենք-շինությունները նույնպես ունեն հրատապ վերանորոգման կարիք, սակայն նախագիծն ու դրա փորձաքննությունը չկա։ Դրանց մշակման համար ևս 7,6 մլն դրամ է անհրաժեշտ։

Հատկացված գումարը նախատեսում է նաև նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման ծախսերը, սակայն շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter