HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Այսպիսով, Մարտի 1-ից անջատված մասով գործը, որով մեղադրյալի կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, կշարունակի քննել Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, որին միացել էին գործով ամբաստանյալներն ու վերջիններիս պաշտպանները, իսկ դատախազներն ու տուժող կողմն առարկել էին միջնորդության դեմ:

Ինքնաբացարկի հիմքում պաշտպան Խուդոյանը դրել էր այն հանգամանքը, որ դատավորը, տեղյակ լինելով գրավի կիրառման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի համապատասխան իրավական հիմքերին, Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժել, իսկ մեկ այլ գործով այդ իրավական հիմքերին հղում տալով` անձի նկատմամբ գրավ է կիրառել: Այդպիսով, ըստ պաշտպանական կողմի, դատավորը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել:

Լուսանկարում` աջից՝ Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպաններ Հայկ Ալումյանը եւ Հովհաննես Խուդոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter