HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ոստիկանությունը հայտնաբերել է Աժդահակի լճից ջրառ իրականացրած անձին. իրականացվում է վարչական վարույթ

Աժդահակ լեռան (Կարմիր սար գագաթ) խառնարային լճից ջրառ իրականացնելու մասին ահազանգից հետո Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) դիմել էր ոստիկանություն՝ ջրառ իրականացրած անձի ինքնությունը պարզելու նպատակով: «Հետք»-ի հետ զրույցում տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը հայտնեց, որ ոստիկանությունն արդեն գտել է այդ անձին, իսկ տեսչությունը իրականացնում է վարչական վարույթ, որի արդյունքները, ըստ ԲԸՏՄ-ի, հայտնի կդառնա 10 օր անց: Այլ մանրամասներ տեսչական մարմինը չհաղորդեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր մասին «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Գեղամա լեռներում անասնապահությամբ զբաղվող որոշ գյուղատնտեսներ 2018 թվականից մոտ 5 կմ երկարությամբ խողովակաշարի միջոցով Աժդահակ լեռան Կարմիր սար գագաթի խառանարային լճի ջուրը օգտագործում են անասուններին ջրով ապահովելու և սեփական կարիքների համար, ինչը կարող է հանգեցնել լճի անապատացմանը, որն իր հերթին կխախտի տեղանքի էկոհամակարգը: Հայտարարությանը կցվել էին նաև խողովակների առկայությունը փաստող, ինչպես նաև նախկին ու ներկա վիճակները պատկերող լուսանկարներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել էր տեղում ուսումնասիրություններ անցկացնել: Այսօր տեսչության իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանը մեզ հայտնեց, որ երբ տեսուչներն այցելել են լեռան տարածք, այնտեղ ջրառ չի իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter