HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը չեն կարող լինել քաղաքական պաշտոններ. խորհրդարանը մերժեց նախագիծը

Խորհրդարանը 19 կողմ, 89 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները համարել քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` ասելով, որ դեմ են նախագծին:

Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր, և ուղարկվել գրավոր առաջարկների փուլ, սակայն նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնությունն արդեն դեմ էր նախագծին: Ըստ «Իմ քայլի»` նախագիծն այս կերպ ընդունելով՝ սահմանադրության հետ խնդիր է առաջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter