HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մաշկաբանության ինստիտուտը չի մասնավորեցվի. Ազգային ժողովն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի  հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ է այս փոփոխությանը։

Նախագիծն ընդունվեց 110 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեմ էր բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելու նախագծին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Կառավարությունում փաթեթ է պատրաստվում մասնավորեցման մրցույթի պայմանները հստակեցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter