
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
Պաշտպանները Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, որը քննել և բավարարել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանը:
Վարդանյանին 2018-ի ամռանը մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու հոդվածով և նրա նկատմամբ գրավ է կիրառվել: 2019-ի հոկտեմբերին, սակայն, ԱԱԾ-ն հայտարարել է այն մասին, որ Վարդանյանի մասնակցությամբ հափշտակության նոր դեպք է բացահայտվել, նրա մեղադրանքը լրացվել և փոփոխվել է: Նոր մեղադրանքի պայմաններում դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել