HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակվեցին ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների անունները:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը նշեց, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածություն, սակայն անհրաժեշտ պահանջներին համապատասխանել են երեքը:

Այսպիսով, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն խորհրդային տարիների անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, որի թեկնածությունն առաջադրել է «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, և ՀՖՖ գլխավոր քարտուղար, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, որի թեկնածությունն առաջադրել են «Ուրարտու» և «Վան» ֆուտբոլային ակումբները:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն էլ առաջադրել էր պատմական գիտությունների դոկտոր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, սակայն նա չէր բավարարել ՀՖՖ նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները, մասնավորապես վերջին 5 տարիների ընթացքում առնվազն երկուսում Աղաջանյանը չի զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Այդ մասին ՀՖՖ-ն տեղեկացել է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիային ուղարկված հարցման պատասխանից:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի համար առաջադրվել էր 26 թեկնածություն, որից հաստատվել է 24-ը: ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներն են Բագրատ Նավոյանը, Ալբերտ Սարգսյանը, Գագիկ Աղբալյանը, Հրաչիկ Աղաբեկյանը, Պողոս Գալստյանը, Հրաչ Յագանը, Կիմ Առաքելյանը, Հասմիկ Ղարիբյանը, Մարինա Թաշչյանը, Լուսինե Բակումյանը, Էդուարդ Քալանթարյանը, Տիգրան Հակոբյանը, Աննա Թադևոսյանը, Արտաշես Ղազարյանը, Սամվել Ղասաբօղլյանը, Կարեն Շաբոյանը, Արմեն Նիկողոսյանը, Արթուր Սահակյանը, Ռուբեն Նազարեթյանը, Արկադի Անդրեասյանը, Սլավիկ Սարգսյանը, Արմեն Շահգելդյանը և Արեն Մկրտչյանը: 

Գործադիր կոմիտեն կազմված է 16 անդամից:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը տեղի կունենա 2 շաբաթ անց՝ դեկտեմբերի 23-ին, ՀՖՖ ընդհանուր ժողովի ժամանակ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստից հետո Արթուր Վանեցյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, ինչպես նաև հայտնի դարձավ, որ գործկոմը նույնպես կցրվի:

Լուսանկարում ձախից աջ՝ Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը

Մեկնաբանություններ (1)

Արթուր
միանշանակ Խոեն Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter