HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար խիստ պատժաչափեր կսահմանվեն. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը:

Փոփոխություններով առաջարկվում է սահմանել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար խիստ պատժաչափեր: Առաջարկվում է «Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների» գլխում (Քրեական օրենսգիրք) որպես ինքնուրույն հանցակազմ սահմանել զինծառայողին ինքնասպանության հասցնելը:

Ըստ նախագծի` զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից, պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter