
Հանրային փակ տարածքներում ծխելը կարգելվի. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Կառավարության ներկայացրած օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որով առաջարկվում է հանրային փակ տարածքներում արգելել ծխելը: Նախագիծն ընդունվեց 87 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը, վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` ասելով՝ քանի որ նախագիծը շտկումների կարիք ունի, այս տեսքով դեմ կքվեարկեն` ակնկալելով առաջինից երկրորդ ընթերցում փոփոխություններ:
Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել