
Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց
Խորհրդարանը ևս վեց ամսով երկարաձգեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Որոշումն ընդունվեց միաձայն` 101 ձայնով:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել էր խորհրդարանին, որպեսզի երկարացվի հանձնաժողովի գործունեության ժամկետը:
Հանձնաժողովն իրականացնելու է իր կողմից նախապես հաստատված ցանկի պաշտոնյաներին լսելու աշխատանքներ, պաշտոնյաների թիվը կարող է հասնել քառասունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել