HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին 3 մլն դրամ  գրավի դիմաց ազատ արձակել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը։

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Կարապետյանի ձերբակալման որոշումը։

Հիշենցնենք, որ Լիանա Կարապետյանի ձերբակալման դեմ բողոքի և նրան կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության քննությունը դատարանում սկսվել էր երեկ։

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը։ Նա մեղադրանքը չի ընդունում, պաշտպանի խոսքով՝ այն ակնհայտ անհիմն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter