HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դոնալդ Թրամփ․ «Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»

Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների հրիթռակոծումից հետո հանդես եկավ հայտարարությամբ։ Թրամփը զերծ մնաց պատերազմի մասին հայտարարությունից, սակայն խաղաղություն էլ չխոստացավ։

«Իրանը նահանջում է, և դա լավ նորություն է ամբողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ հարձակումների հետևանքով ոչ մի զոհ չի եղել, իսկ ավերածությունները եղել են նվազագույն։

Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իրանը միտումնավոր է հարվածել այն օբյեկտներին, որտեղ մարդիկ չեն եղել, որպեսզի խուսափի զոհերից, բայց միևնույն ժամանակ պահպանի այսպիսի հարձակման խորհրդանշական իմաստը։

Հիշեցնենք, որ Իրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռակոծել է Ալ Ասադում և Էրբիլում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները՝ հայտարարելով, որ դա իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության վրեժխնդրությունն էր։

Իր այսօրվա ելույթում Թրամփը Ղասեմ Սուլեյմանիին կրկին անվանեց աշխարհի գլխավոր ահաբեկիչը և խոստացավ շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա։

«Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- այսպես է սկսել մամուլի ասուլիսը Դոնալդ Թրամփը, որը շրջապատված է եղել ամերիկյան ռազմական վերնախավի ներկայացուցիչներով։

Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային հետևել ԱՄՆ-ի օրինակին և դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից և սկսել նորի պատրաստությունը (Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը նույնպես դուրս էր եկել միջուկային համաձայնագրից, հեղ․

ԱՄՆ 45-րդ նախագահը նաև անհրաժեշտություն է համարել ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողություններին։

«ԱՄՆ զինված ուժերը երբեք այսքան հզոր չեն եղել։ Մեր հրթիռները մեծ են, արագ են և դիպուկ։ Մենք գերձայնային հրթիռներ ենք ստեղծում։ Եվ մենք չենք ձգտում և չենք ցանկանում դրանք օգտագործել։ ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական հզորությունը զսպման լավագույն միջոցներն են»,- հայտարարել է Թրամփը։

Լուսանկարը՝ Doug Mills/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter