HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Որքան է ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափը

Նախօրեին ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ թաղանթապատված հողմապակու փաստով կազմված արձանագրությունները այլևս չեն բեկանվելու:

Եթե նախկինում ճանապարհային ոստիկանը իրավախախտում կատարած անձին իրազեկում էր իրավախախտման հատկանիշները անմիջապես վերացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության մասին, և իրավախախտում կատարած անձը անմիջապես վերացնում էր իրավախախտման հատկանիշը, կամ այլ կերպ ասած՝ հողմապակու վրայից հեռացնում էր թաղանթը կամ վերացնում ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտումը, ապա արձանագրությունը բեկանվում էր և քաղաքացին ազատվում էր վարչական պատասխանատվությունից:

Սակայն հիմա, եթե ճանապարհային ոստիկանը արձանագրի ավտոմեքենայի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուաթափանցելիության թույլատրված չափի խախտում, ապա միևնույն է՝ քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե նույնիսկ տեղում վերացնի իրավախախտման հիմքը:

 Հայաստանի կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի 289-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր։

Հարկ է նշել նաև, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսնգրքի 123-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով (25 հազար դրամ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter