HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Արզաքանցյանի ընկերուհին Հայաստանում ընկերություններ է հիմնադրել և գինի է արտահանելու

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընկերուհին՝ Նատալյա Ռոտենբերգը (Наталья Ротенберг) 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում։

Առաջինը՝ «ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն, գրանցվել է 2019թ․ հուլիսի 31-ին։ Միակ հիմնադիր-բաժնետերը Նատալյա Սերգեյի Ռոտենբերգն է։ Հիշեցնենք, որ վերջինս ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի (Аркадий Ротенберг) երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018թ․-ին գնահատվել են 3,1 մլրդ դոլար։

Տիկին Ռոտենբերգի գրանցման հասցեն պետռեգիստրում նշվում է Վազգեն Սարգսյան 26/3 շենքը, որտեղ գրանցված է նաև նշված ընկերությունը։

«ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ն նոյեմբերին Հավատարմագրման ազգային մարմին հայտ է ներկայացրել գինիների արտահանման համար, որտեղից տեղեկանում ենք, որ Ոսկեհատ խաղողի տեսակից 271 շիշ «Աշտարակ» գինի է արտահանելու Հայաստանից ԵԱՏՄ երկրներ։ Խաղողի խերես թնդեցված գինին 1954 թվականի է։ Գինիների արտադրող նշվում է «Աշտարակյան գինիներ» ՓԲԸ-ն է, որը սնանկ է ճանաչվել։

Երկրորդ ընկերությունը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին։ Այստեղ էլ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի հայրենի Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում։

Տիգրան Արզաքանցյանի հեռախոսահամարը հասանելի չէր։ «ՆՌ Ինվեսթմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գագիկ Արզաքանցյանից փորձեցինք ճշտել՝ ինչպես նրա հետ կապ հաստատել։ Վերջինիս տեղեկություններով՝ Տիգրան Արզաքանցյանը և տիկին Ռոտենբերգը երկրում չեն։

Նատալյա Ռոտենբերգին և Տիգրան Արզաքանցյանին ուղղված մեր ինստագրամյան հաղորդագրություններն առայժմ անպատասխան են մնացել։

Տիկին Ռոտենբերգը հանրությանը ներկայանում է որպես հասարակական գործիչ, բարերար և գործարար կին։ Սոցիալական ցանցերում Նատալյա Ռոտենբերգն ակտիվ է։ Ըստ ամենայնի, իր ակտիվությամբ վարակել է նաև Տիգրան Արզաքանցյանին, որը նույնպես անձնական լուսանկարներ և վիդեոներ է տեղադրում ինստագրամյան իր էջում։ 

Տիգրան Արզաքանցյանը տեսանյութեր է հրապարակել նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասնակցությամբ և նրա ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասից։ 

   

Մեկնաբանություններ (10)

Arthur Tompson
Thieves and swindlers all of them
Արփի
Գործունյա են երկուսն էլ?
Արմինե
Отличная идея! Каждый должен внести свой вклад в развитие нашей страны, может и другие возьмут пример)))
Վահե
????
Նունե
Эти люди сделали для страны больше чем любой другой депутат нашей страны. Лично я буду голосовать за них. Удачи вам на выборах.
Աննա
Когда поступки говорят сами про себя. Спасибо вам.
Taguhi
?????
Մերի Վահանյան
Սիրում և հարգում ենք ձեզ։????
Arman
one of my favourite websites in Armenia turns into tabloid
Yerevan2800
լավ էլ իրար գտել են, ժամանակի ընթացքում մեկը մյուսին քցելու է, կտեսնեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter