HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանը ԱՄՆ-ին հրավիրել է մասնակցելու ուկրաինական «Բոինգ»-ի կործանման հետաքննությանը

Թեհրանը պաշտոնական հրավեր է ուղարկել ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհրդին՝ մասնակցելու ուկրաինական «Բոինգ-737»-ի կործանման հետաքննությանը: ԱՄՆ ազգային խորհուրդն էլ արդեն իսկ ընտրել է իր ներկայացուցիչին, որը կմասնակցի հետաքննությանը:

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհուրդը (NTSB) պաշտոնական ծանուցում է ստացել Իրանից՝ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող «Բոինգ»-ի կործանման հետաքննությանը մասնակցելու համար: Այս մասին ասվում է NTSB-ի հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ազգային խորհուրդն արդեն իսկ ներկայացուցիչ է նշանակել՝ հետաքննությանը մասնակցելու համար:

«Բոինգ» ընկերությունը հայտարարել է, որ աջակցում է NTSB-ին՝ հետաքննությանը մասնակցելու գործում:

Հարկ է նշել, որ Իրանի ուղարկած պաշտոնական հրավերը եղել է այն նորությունների ֆոնին, որ ուկրաինական ինքնաթիռը պատահմամբ խոցել են իրանական հրթիռով: Այս մասին նախօրեին գրել էին արևմտյան ԶԼՄ-ները, իսկ ավելի ուշ այդ վարկածի մասին հայտարարել էր նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանից մեկնած «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր թռիչքից մի քանի րոպե անց: 167 ուղևորները և անձնակազմի 9-ը անդամները զոհվել էին, որոնք հիմնականում Իրանի, Կանադայի և Ուկրաինայի քաղաքացիներ էին: Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ օդանավի կործանման պատճառը շարժիչներում բռնկված հրդեհն է եղել:

Լուսանկարը՝ Ebrahim Noroozi / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter