
Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը
Ալեք Ենիգոմշյան
Աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկրորդ գործընթացը, որը սերտորեն փոխկապակցված է առաջինին, բայց որ իր էությամբ ու հետեւանքներով ավելի հեռուն է գնում, աշխատանքի անհրաժեշտության վերացման միտումն է:
Արհեստական բանականության, այդ բանականությամբ օժտված ռոբոտների, եռաչափ տպիչների և նմանօրինակ նորարարությունների (թվային տեխնոլոգիաների երկրորդ սերունդ կամ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն) արագընթաց զարգացումը ապրանքների արտադրության ու ծառայությունների մատուցման ավտոմատացման գործընթացը հասցնում է իր գագաթնակետին, նվազագույնի հասցնելով մարդկային աշխատանքի անհրաժեշտությունը:
Անհնար է թերագնահատել այս երեւույթի նշանակությունը ոչ միայն ժամանակակից կամ արդի, այլ մարդկության ողջ պատմության առումով: Այն սասանում է ոչ միայն կապիտալիզմի հիմքը` վարձու աշխատանք հասկացությունը, այլ ընդհանրապես աշխատանք հասկացությունը` որպես մարդու կենսագործունեության և վերարտադրության համար ցայժմ անբեկանելի անհրաժեշտություն հանդիսացած երեւույթ:
Բայց մինչեւ այդ ամենախորքային նշանակության փոխակերպումն ամբողջությամբ կդրսեւորվի, այս հեղափոխիչ գործընթացն արդեն փոխակերպում է ներկան: Տեղի ունենալով սեփականության և արտադրական կապիտալիստական հարաբերությունների պայմաններում, այն ավելի է սրում և' սոցիալական արդեն իսկ սուր իրավիճակը, և' կապիտալիստական համակարգի ճգնաժամն ընդհանրապես:
Ամբողջական ավտոմատացման գործընթացի (այսուհետեւ պարզապես` ավտոմատացում) առաջին և անմիջական հետեւանքը լինելու է լայնատարած գործազրկությունը: Ըստ տարբեր կանխատեսումների, այս գործընթացը 2030-35թթ. տարիներին կարող է հանգեցնել աշխարհի մասշտաբով աշխատատեղերի 15%-ից 40%-ի վերացման, այսինքն 400 միլիոնից մինչեւ ավելի քան 1 միլիառտ մարդու աշխատատեղերի կորստին (1): Նրանցից միայն քչերին է հաջողվելու նոր աշխատանք գտնել: Սա արդեն իսկ անմարսելի ցուցանիշ է: Իսկ այդ ուսումնասիրությունները հիմնվում են ներկա պահի տեխնոլոգիական ձեռքբերումների վրա, մինչդեռ այդ տեխնոլոգիաները զարգանում են հսկայական ոստումներով և աշխատատեղերի վրա նրանց ազդեցությունը շարունակաբար աճելու է:
Կապիտալիստական հարաբերությունների պայմաններում ավտոմատացումն սկզբնական փուլում հիանալիորեն ծառայում է դրա սեփականատերերի շահերին: Ստեղծված հարստության բաշխվածությունը ենթարկվում է «ուժի օրենքի» կամ Պարետոյի կորի կանոններին, որտեղ փոքր թվով մարդիկ ստանում են արդյունքների մեծագույն մասն իսկ մարդկանց մեծամասնությունը` փոքրագույնը: Վիճակագրական միջին ցուցանիշը դառնում է ապակողմնորոշող, որովհետեւ մարդկանց մեծամասնությունը գտնվում է այդ միջինից ներքեւ դիրքերում(2): Բայց մասսայական գործազրկության և դրան ուղեկցող գնողունակության անկումի պատճառով շուտով առաջանալու է արտադրված ապրանքների իրացման անհնարինության խնդիր, ինչն ավելի է խորացնելու կապիտալիզմի, և տվյալ դեպքում նաեւ թվային ոլորտի կապիտալիստների դրության անելանելիությունը:
(1) • JOBS LOST, JOBS GAINED: WORKFORCE TRANSITIONS IN A TIME OF AUTOMATION, McKinsey Global Institute, DECEMBER 2017,
- A.I. Expert Says Automation Could Replace 40% of Jobs in 15 Years, fortune.com, January 10, 2019
(2) New World Order - Labor, Capital, and Ideas in the Power Law Economy, by Erik Brynjolfsson, Andrew McAfee, and Michael Spence, Foreign Affairs, June 4, 2014
III. Փոխակերպումների հետեւանքները
Կապիտալիզմը սոսկ արտադրաեղանակ և տնտեսական հարաբերություն չէ: Բացի տնտեսականից, այն իրենով է պայմանավորել մյուս հասարակական, քաղաքական և միջազգային հարաբերությունները: Կապիտալիզմի ճգնաժամը, հետեւաբար, կարեւորագույն հետեւանքներ է ունենում այդ հարաբերությունների վրա: Վերեւում (I.) նշված լարումներն ու անկայունությունները, որոնք տեղի են ունենում միեւնույն ժամանակ և կրում համատարած ու խորքային բնույթ, իրենց բացատրությունը գտնում են այդ ճգնաժամով: Իսկ կապիտալիզմի ճգնաժամի խորացման պատճառով դրա հետեւանքները եւս ավելի են խորանալու:
Ասվածն ավելիով վերաբերվում է ավտոմատացման գործընթացին:
1․ Կապիտալիզմի ճգնաժամի հետեւանքները
-Ամենուր սոցիալական խոր բեվեռացում, հարուստների ավելի հարստացում, աղքատների ավելի աղքատացում, բնակչության սոցիալական տարբաժանում 1% (հատկապես 0,1%) գերհարուստների ու մնացած 99%-ի միջեւ, հետեւանք` կապիտալիզմի համակարգային ճգնաժամին և դրան որպես հակաժդեցություն` նորազատական քաղաքականության կիրառման:
-Կապիտալիստական համակարգի կենտրոնի («զարգացած», եկամուտների և արտադրական ծախսերի բարձր մակարդակով հատկանշվող) երկրներում արդյունաբերական ոլորտների անկում, զգալի համամասնություն կազմող միջին դասակարգերի (տեխնիկական և գրասենյակային մասնագետներ, որակյալ բանվորներ եւայլն) գործազրկություն ու սոցիալական կարգավիճակի անկում, կարճ` միջին դասերի էռոզիա:
Հետեւանք`
Ընդհանրապես նորազատականության և հատկապես` արտադրական ծախսերը նվազեցնելու ու այդպիսով` պակասող շահույթի ծավալներն ավելացնելու նպատակով` 1980-90թթ. արտադրական գործընթացների մասսայական արտահանման, տեղափոխման (outsourcing, offshoring) կապիտալիստական համակարգի կենտրոնի երկրներից դեպի ծայրամասային («զարգացող», եկամուտների և արտադրական ծախսերի ցածր մակարդակով հատկանշվող) որոշ երկրներ:
Զարգացած կապիտալիզմի երկրներում միջին դասակարգերի էռոզիան իր հերթին հանգեցնում է ներքին և աշխարհքաղաքական լրջագույն հետեւանքների:
-Ծայրամասի որոշ` արդյունաբերականացող երկրներում գերհարուստների փոքրագույն շերտի և ոչ աննշան բայց փոքրամասնություն կազմող միջին խավի ձեւավորում, մեծամասնության աղքատության պահպանում և վատթարացում, բեւեռացման խորացում:
-Ազատական-ժողովրդավարական (լիբերալ-դեմոկրատական) քաղաքատնտեսական համակարգի ճգնաժամ, հետեւանք` կապիտալիստական համակարգի կենտրոնում միջին դասակարգերի էռոզիային (ինչպես տրամաբանությունը, նույնպես և պատմական փաստը ցույց են տալիս, որ ազատական-ժողովրդավարությունը կիրառելի է միայն նշանակալի համամասնությամբ միջին դասակարգեր ձեւավորած երկրներում):
Հետեւաբար,
- Կենտրոնի (հարուստ) երկրներում սոցիալական համերաշխության շաղախի, հանրային և քաղաքական կայունության, համակարգի անցնցում վերարտադրության երաշխիքի քայքայում,
- Ներկայացուցչական ժողովրդավարական ինստիտուտների ու համակարգի` սոցիալական ու քաղաքական հակասությունների ու լարումների հարթեցման հարթակ հանդիսանալու գործառույթի հետզհետե անհետացում:
- Կենտրոնի երկրներում սոցիալական և քաղաքական հուզումների ու լարումների, ինչպես նաեւ պոպուլիզմի աճ:
- Սոցիալական բեւեռացման լրացուցիչ սրացման հետեւանքով ծայրամասային (աղքատ) երկրներում հուզումների և անկայունության աճ:
iii. Միջազգային առեւտուր
Նոր ազատական համաշխարհայնացման (նեոլիբերալիստական գլոբալիզացիա) հետեւանքով 1980-2000թթ. միջազգային առեւտրի հսկայական թռիչք, 2008թ. մեծ անկումի պատճառով` թռիչքի ավարտ, ներկայում` առեւտրի ծավալների աճի տեմպերի կասեցում և նվազում:
Շարունակվող ճգնաժամի և դրա հետեւանքով պետությունների ու տարածաշրջանային բլոկների միջեւ ծավալված և գնալով ահագնացող առեւտրային պատերազմների պատճառով առեւտրի ծավալների կրճատման սրացում: բոլորը բոլորի դեմ պատերազմի սրացում:
iv. Աշխարհքաղաքական հետեւանքներ
- Աշխարհի տնտեսական ճարտարապետության և քառտեզի փոփոխություն, հետեւանք` արդյունաբերական գործընթացների կենտրոնից ծայրամասեր շարունակական տեղափոխման:
- Շահույթի ու կապիտալի փոքրացող կարկանդակի տիրացման համար համաշխարհային աճող մրցակցություն և լարված պայքար:
- Վերոնշյալների, բայց նաեւ հեգեմոնային ցիկլերի ինքնուրույն օրինաչափությունների պատճառով ԱՄՆ-ի աշխարհքաղաքական փաստացի կարգավիճակի փոփոխություն, աշխարհում բացարձակ գերիշխող, համաշխարհային հեգեմոնի դիրքից անցում` հարաբերաբար (դեռեւս անհամեմատ) ամենահզոր տերության դիրք:
- Համաշխարհային միահեծան հեգեմոն ուժի բացակայություն. Չինաստանը, որ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցն է, ներկայում չունի ոչ ցանկությունը, ոչ էլ կարողությունը փոխարինելու նրան: Ապագայում եւս ամենայն հավանականությամբ չի ունենա, իր ներքին ֆինանսական լրջագույն խնդիրների և համաշխարհային ճգնաժամի կառուցվածքային բնույթի պատճառով:
- Հետզհետե տարածաշրջանային (ոչ հավասար) բեւեռների և հեգեմոնների ձեւավորում.
- Ճգնաժամի պատճառով բոլոր բեւեռների ներսում անկայունություն և թուլություն.
- Բեւեռների միջեւ լարվածության և ընդհանրապես աշխարհքաղաքական լարվածության և անկայունության զգալի աճ:
Ինչպես նաեւ,
- Թվային մեգակորպորացիաների` վերպետական, ինքնուռույն աշխարհքաղաքական դերակատարության ստանցնման միտում
2․ Ավտոմատացման հետեւանքները
i. Սոցիալական հետեւանքները
Առաջիկա մեկուկես-երկու տասնամյակում`
- Համակարգի կենտրոնում` միջին դասակարգերի համարյա անհետացում, ջնջին թվով գերհարուստների, բարձր հմտությամբ բարձր վարձատրվող մասնագետների փոքր շերտի և ցածր վարձատրվող ծառայողների փոքր խավի ձեւավորում:
- Համակարգի ծայրամասում` լայնածավալ աղքատություն:
ii. Երկու աշխարհների ձեւավորում
- «Զարգացող» երկրներին վերապահված` ցածր ինքնարժեքով ապրանքներ և ապրանքամասեր հայթայթելու գործառույթի ավարտ: Այդ պատճառով` «զարգացող» երկրների համար կապիտալիստական պայմաններում զարգացման ու արդյունաբերականացման գործընթացի ավարտ (բացի Չինաստանից, որն արդեն մաս է կազմում «ավտոմատացման ակումբին»):
- Միջազգային առեւտրի ծավալների կտրուկ կծկում:
- Ավտոմատացման տեխնոլոգիաներին տիրապետող փոքրաթիվ երկրների և մնացած աշխարհի միջեւ տնտեսական և առեւտրային հարաբերությունների շարժառիթների էապես փոքրացում, , այս երեւույթի աշխարհքաղաքական հետեւանքներով: Երկու բեւեռների միջեւ մեծ խզում:
Մեկնաբանել