HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար` խիստ պատժաչափեր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար խիստ պատժաչափեր են սահմանվում:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 120 կողմ ձայնով:

«Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների» գլխում, ըստ փոփոխությունների, որպես ինքնուրույն հանցակազմ է սահմանվում զինծառայողին ինքնասպանության հասցնելը:

Ըստ նախագծի` զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից` պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter