HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ մերժեց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի դեմ տարված բողոքը: Այս մասին ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը; Հիշեցնենք, որ դատարանը Թավադյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 20-ին: Բողոքի քննությանը զուգահեռ դատարանի բակում երեկ բողոքի ակցիա էր, որին մասնակցում էին ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորված է, մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter