
Դավիթ Անանյանը` ՀԴՄ սարքերի անբավարարության մասին
Մի շարք տնտեսվարողներ հարց են բարձրացնում, որ Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքեր չկան: Այս մասին ԱԺ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին:
«Նրանք կանգնել են մի խնդրի առաջ` անում են ներդրում, սակայն սարքեր չկան, դիմում են ՊԵԿ, նրանց ուղղորդում են համապատասխան ՊՈԱԿ, այն էլ իր հերթին մասնավոր կազմակերպություններ է ուղղորդում, որոնք գրանցված են List.am կայքում»,- ասաց պատգամավորը:
Դավիթ Անանյանի խոսքով` հսկիչ դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման գործընթացը մեկնարկել է 2018-ի հոկտեմբերից:
«Մենք հանրության պահանջը դարձրինք իրավակարգավորումների փոփոխության հիմք: 2018-ի նոյեմբերին շուրջ 11 տնտեսվարող սուբյեկտ հանձնառություն առավ, որ նպատակ ունի մուտք գործել այդ շուկա, ցավոք սրտի մեր գործընկերները լավ չէին ուսումնասիրել շուկան ու նրբությունները: Իրենց թվում էր՝ դա սարք ձեռք բերելու ու վաճառելու գործընթաց է»,- ասաց նա:
Դավիթ Անանյանը հայտնեց նաև, որ երեք տնտեսվարող սուբյեկտ այս տարվա հունվարին ներմուծել են 3000 հսկիչ դրամարկղային մեքենա:
«Մեր գործընկերներն ասում են, որ ՀԴՄ-ները վաճառվելու են 120 հազար դրամով` առանց ԱԱՀ-ի: Մենք վստահ ենք, որ փետրվարի սկզբից գործընթացը մեկնարկելու է, և փետրվարի վերջին որևէ չբավարարված պահանջարկ չենք ունենալու»,- ասաց նա:
Մեկնաբանել