HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուզան Մանթաշյանը ելույթ կունենա դրեզդենյան Semper Opernball-ում

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայով հանդես կգա դրեզդենյան Semper Opernball-ում։ Նրա այս ելույթը կասկածի տակ էր առնվել, քանի որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը, որի հետ, ըստ նախնական պայմանավորվածության, հայզագի սոպրանոն պետք է ելույթ ունենար դրեզդենյան գալա համերգին, հրաժարվել էր՝ «քաղաքական դրդապատճառներով»։ 

Երգչուհու գործակալության՝ Agence Masisl'Opéra-ի եւ Մանթաշյանին հրավիրած Semper Opernball-ի՝ օրեր տեւած փոխադարձ հերքում-հաստատումներից, մեղադրանքներից ու պարզաբանումներից հետո այսօր հայտնի դարձավ, որ Semper Opernball-ը կրկին հրավիրել է Ռուզան Մանթաշյանին՝ ելույթ ունենալու Դրեզդենի Օպերային թատրոնում կայանալիք համերգին։ 

Քիչ առաջ երգչուհին հաստատեց այդ տեղեկությունը՝ իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ, որում ասված է. «Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։

Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին Պ.Ի. Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայից Տատյանայի արիայով հանդես եմ գալու Դրեզդենյան հայտնի Semper Opernball-ում»։

«Հետքը» երգչուհուց ճշտեց՝ արդյոք նա երգելու է Էյվազովի հետ, ինչպես նախնական պայմանավորվածությունն էր: «Ոչ, առանձին»,- ասաց տկն Մանթաշյանը:

Լուսանկարը՝ Ռուզան Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter