HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի 2019թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 119 միավորով 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: 

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիա»-ն դարձավ Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև թիմը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հասավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter