HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:1 հաշվով պարտության էր մատնել թուրք ըմբիշ Ջենկ Իլդեմին: Այնուհետև քառորդ եզրափակչում գյումրեցի ըմբիշը 9:0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Մատի Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Եզրափակիչ գոտեմարտում 28-ամյա հայ ըմբիշի մրցակիցը Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշվիլին էր, որը ևս առանձնապես լուրջ դիմադրություն ցույց չտվեց։ Արդյունքում «ճերմակ արջը» հաղթանակ տարավ 7:1 հաշվով:


Եզրափակիչ գոտեմարտը

Ինչպես արդեն նշեցինք, Արթուր Ալեքսանյանը իր կարիերայում 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ավելի վաղ նա նման հաջողության հասել էր նաև 2012-2014 և 2018 թվականներին: Բացի այդ, Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի (2014, 2015, 2017) և Օլիմպիական խաղերի (2016) չեմպիոն է:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճեց չորս մեդալ։ Արթուր Ալեքսանյանից բացի Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

Մեկնաբանություններ (1)

Աիդա
ՍՊԱՍԼԻ և ՑԱՆԿԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԺՈՂՈՎՈւՐԴ....Իրոք մեր ԱՌՅՈւԾՆԵՐԸ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter