HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի. խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:

Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է:

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ և  7 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: Փոփոխությունները տարբեր ժամկետներում են գործելու. հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելվելու է 2022 թվականի մարտի 15-ից:

Մեկնաբանություններ (3)

Սեդա
Անկախ նրանից հանրային սննդի օբյեկտը բաց է, փակ, թե կիսափակ՝ այնտեղ արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Նման արգելանք է լինելու նաև հանրային բոլոր փակ տարածքների համար՝ անկախ նրանից, թե այդ տարածքում գտնվողները կողմ են թե դեմ ծխախոտային արտադրատեսակին, օրենքի շրջանակում օգտագործումն արգելվելու է:
Հրո
Կան հանրային սննդի օբյեկտներ,որ սպասարկում են բացօդյա տաղավարներում Նման դեպքում օրենքը նույնն է մնում թէ ոչ,կամ կան օբյեկտներ,որ ունեն առանձնասենյակներ (բանկետնի) և նմանատիպ օրինակներ Վարձել եմ օբեկտը և միջոցառում եմ անում և ոչ մեկը դեմ չէ ծխողներին և այլն
Արսեն
Հարգելիներ՝ շաատ ճիշտ որոշում է և շաաա՜ տ կխնդրեի իմ մտերիմների, հարազատների կողմից հենց այս ամիս էլ ընդունեք մենք էլ պռծնենք էլի այդ կեղտից, ծխից, մրից, հո կրակը չենք ընգել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter