
ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որրէ կերպ չի մասնակցի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:
Այս մասին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքով՝ նիստին մասնակցել են քաղաքական խորհրդի անդամներ, ԱԺ պատգաավորներ և կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ: Նիստի սկզբում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բոլորի տեսակետները լսել է, ապա հայտնել իր քաղաքական դիրքորոշումը:
«Միաձայն որոշել ենք, որ չենք մասնակցելու հանրաքվեի անցկացման գործընթացին»,-ասաց նա:
Զոհրաբյանի խոսքով՝ կուսակցությունը միշտ է կողմ եղել ուղիղ ժողովրդավարությանը, սակայն խնդիրն այն է, որ դեռ խորհրդարանից այդ գործընթացը ոչ իրավական ճանապարհով է գնացել:
«Ակնհայտ է, որ այս գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարթություն՝ խնդիրը վերածելով սև-սպիտակի կործանարար հակամարտության: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար մեր հասարակության մեջ ջրբաժաններ և բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես անընդունելի է եղել»,-նշեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակվել է հանրաքվեն: Այդ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամների լիազորությունները վաղաժամ կդադարեն (որոնք նշանակվել կամ ընտրվել են մինչ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը):
-
Էդմոն Մարուքյան. «Մեր մոտեցումը հետևյալն է` հակասահմանադրական պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար»
Մեկնաբանել