HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ոչ»-ի քարոզչության ձևավորման համար դեռ պատգամավորներ չեն դիմել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչության կողմ պատգամավորների ցանկը:

«Այո»-ի քարոզչության լիազոր ներկայացուցիչը պատգամավոր Վահագն Հովակիմյանն է, որն էլ խորհրդարանում ներկայացնոմ էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Այո»-ի քարոզչության կողմ պատգամավորների ցանկը հետևալն է՝ Վահագն Հովակիմյան, Մխիթար Հայրապետյան, Տաթևիկ Հայրապետյան, Վահե Ղալումյան, Սարգիս Խանդայան, Հայկ Կոնջորյան, Նարեկ Զեյնալյան, Ալեքսեյ Սանդիկով, Լուսինե Բադալյան, Մերի Գալստյան, Արման Բոշյան, Արուսյակ Ջուլհակյան, Նարեկ Մկրտչյան, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Կարապետյան, Հակոբ Սիմիդյան, Կարեն Համբարձումյան, Հովիկ Աղազարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Թագուհի Ղազարյան, Մարիա Կարապետյան, Տիգրան Ուլիխանյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սոս Ավետիսյան, Արման Եղոյան, Բաբկեն Թունյան, Ալեքսանդր Ավետիսյան, Լիլիթ Մակունց, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Հրաչյա Հակոբյան, Հովհաննես Իգիթյան, Սերգեյ Մովսիսյան, Արգիշտի Մեխակյան, Սոնա Ղազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Լիլիթ Ստեփանյան, Արսեն Ջուլֆալակյան, Գայանե Աբրահամյան, Մաթևոս Ասատրյան, Արեն Մկրտչյան, Ռուբեն Ռուբինյան, Անուշ Բեղլոյան, Արմեն Փամբուխչյան:

Տեղեկացնենք, որ այս պատգամավորների մեծ մասը սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակներին էին, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանը մերժեց, ապա ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշում:

Մինչ այսօր՝ 18.00-ն, կարող են ԿԸՀ դիմել այն պատգամավորները, որոնք սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ կամ ձեռնպահ էին քվեարկել՝ «Ոչի» քարոզչության կողմ ձևավորելու համար: Այդ ուժերն են «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», որոնք արդեն իսկ հայտարարել են, որ հանրաքվեի պրոցեսին մաս չեն կազմելու:

Վաղվանից էլ մեկնարկում է քաղաքացիների կողմից «Ոչի» քարոզչության ճակատ ձևավորելու ժամկետը. «Ոչ»-ի քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը:

Տեղեկացնենք նաև, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը, այն ավարտվում է ապրիլի 3-ին:

Հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին:

Այդ փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամների լիազորությունները վաղաժամ կդադարեն (որոնք նշանակվել կամ ընտրվել են մինչ 2015 թվականի Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter