HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ազգային անվտանգության ծառայությունը Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից՝  տեղեկացնելով նաև, որ միջնորդությունը դեռևս չի քննվել:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն անազատության մեջ է արդեն  6 ամիս: 2019-ի օգոստոսի 27-ին նա ձերբակալվել, ապա երկու ամսով կալանավորվել է, որից հետո ԱԱԾ-ն արդեն երրորդ անգամ է նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնում դատարան:

Խաչատրյանը մեղադրում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի և ստացիոներ բուժման կարիք:  Խաչատրյանին վերագրվում է շուրջ 7 մլրդ դրամ գումարի յուրացում և վատնում:  Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ այս գումարից որոշ մաս՝ շուրջ 230 մլն դրամ փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Նրա պաշպան Երեմ Սարգսյանը վերջերս՝ Վերաքննիչ դատարանում Խաչատրյանի կալանքի հարցով նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ Խաչատրյանի հարազատները պատրաստ են հանուն նրա առողջության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել նրան վերագրվող ամբողջ գումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter