HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  

Այս մասին «Հետքին» հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Ըստ այդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին հնչած սպառնալիքների մասին:

«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի` չդիպչի»,-սպառնալիքներից մի հատված էր ընթերցել Մարուքյանը, ապա հայտնել, որ դիմել է գլխավոր դատախազություն:

Գլխավոր դատախազությունը պատգամավորի գրությունն ուղարկել էր ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն (6-րդ վարչություն)՝ որպես հանցագործության մասին հաղորդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter