HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Թորոսյան․ «Թերացման մասին խոսելն ավելորդ է»

Ապացուցված չէ, որ բոլորի համար կարանտին սահմանելը աշխատող գործիք է, և այն որևէ կերպ խորհուրդ չի տրվում առողջապահական  միջազգային կազմակերպությների կողմից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Խոսելով Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին՝ նախարարը նշեց, որ հայտնաբերման պրոցեսը հենց այդպես էլ պետք է լիներ։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակվածը փետրվարի 28-ին Իրանից ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի է։

«Հենց Թեհրանից ողևորներն ու անձնակազմի անդամները կրել են դիմակներ։ Հայաստանում օդանավակայանից դուրս գալու առանձին ուղի են ունեցել։ Նրանք պրակտիկորեն որևէ մեկի հետ չեն շփվել և վտանգ շատ քիչ են ներկայացրել իրենց կողքի մարդկանց համար։ Միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված անձ, անկախ նրա մոտ եղած հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում նրանից երկու շարք առաջ, երկու շարք հետ և իր շարքը մեկուսացնել 14 օրով, ինչ այս պահին կատարվում է և արդեն ավարտական փուլում է»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ մեկուսացվել են նաև վարակված քաղաքացուն տուն տարած և ուղեկցած անձինք։ Թորոսյանը ընդգծեց, որ վարակվածը տաքսիով չի գնացել, ինչպես նախապես հայտարարվել էր։ 

«Քաղաքացին հիվանդանոց գնացել է շտապօգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվել է։ Դրանից դուրս գտնվող անձինք ռիսկի գոտում չեն։ Եթե նույնսիկ կնոջ մոտ վիրուսի բացակայություն կա, կարող ենք ենթադրել, որ մեծ է հավանականությունը այլ մարդկանց չվարակվելու։ Եվ չնայած դրան՝ մենք բոլոր ուղևորներին պահում ենք հսկողության տակ»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ նախարարության իրականացրած հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին, և ավելի արդյունավետ են, քան Հայաստանից ավելի զարգացած և հարուստ երկրների դեպքում

«Այստեղ թերացման մասի խոսելն ավելորդ է»,- նշեց առողջապահության նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter