HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախի ԱԱԾ-ն ուսումնասիրում է «Օնիքսում»-ի գործունեությունը Արցախի տարածքում

Արցախի Հանրապետության (ԱՀ) ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Արցախի տարածքում «Օնիքսում» ընկերության ծավալած գործունեության համապատասխանությունը Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Արցախի ԱԱԾ-ն:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կազմակերպության գործունեության ենթադրյալ հանցավորության վերաբերյալ բավարար և հավաստի փաստական հանգամանքների ձեռքբերման պարագայում ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով կհարուցվի քրեական»,- նշել է ԱԱԾ-ն:

Արցախի ոստիկանությունն էլ նշել է, որ «Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ ուսումնասիրություն չի կատարվել, ինչպես նաև քաղաքացիներից դիմումներ և հաղորդումներ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ «Օնիքսում ԱՐ ԷՅ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում հարուցվել էր երկու քրեական գործ: Առաջինը հարուցվել էր 2018 թվականի նոյեմբերին՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 189.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը): Այս գործը քննում է Քննչական կոմիտեն:

Երկրորդ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 2020 թվականի փետրվարին:

Մեր հարցումներով Արցախի ուժային կառույցներից փորձել էինք ճշտել, թե արդյոք նրանք ուսումնասիրել են «Օնիքսում»-ի գործունեությունը կամ քաղաքացիներից հաղորդումներ ստացե՞լ են, թե՞ ոչ, քանի որ կազմակերպությունը գրասենյակներ ունի նաև Արցախում: Պատասխաններից փաստորեն պարզ է դառնում, որ Արցախի ԱԱԾ-ն միջոցառումներ է ձեռնարկում, իսկ ոստիկանությունն ուսումնասիրություն չի իրականացրել և քաղաքացիներից հաղորդումներ չեն ստացել: 

«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը կարող եք ընթերցել ստորև տեղադրված հղումով:

Մեկնաբանություններ (1)

Hovik
Օնիքսում ընկերությունը ոչ մի անօրինական գործունեություն չի կատարում։ Սա պարզապես կոնկուրենտ կազմակերպությունների խաղերի հետևանք է։ Հակառակ դեպքում մեկ տարուց ավել ժամանակահատվածում հաստատ կկանխեին այդ կազմակերպության գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter