HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է»

«Առաջարկվող Դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է»:

Այս մասին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ այս փոփոխությունները ներառում են դատավորների վեթինգի գործընթացը:

«Եղան ելույթներ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգում է դատավորների բարեվարքությունը, հիմա հարց` հանձնաժողովը ստուգու՞մ է դատավորների բարեվարքությունը: Ո՛չ, որովհետև եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգել, այլ ստուգում է հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են: Գործող դատավորներ կան, գիտեք ինչ գումարներ են հայտարարագրել, Hetq.am-ում կան էդ նյութերը: Հիմա հանձնաժողովը հայտարարագրերը ստանալու է և չի կարող որևէ հարց դրանց վերաբերյալ տալ ու հետ գնալ»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապագա դատավորների թեկնածուների հայտարարագրերը նայելու է, տեսնի՝ ով որքան գույք ունի, և միայն այդքանը, ինչը չի կարող համարվել բարեվարքության ստուգում:

«Մենք խոսում էինք վեթինգի գործընթացի մասին, եղած դատավորների զտման, իսկ սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմի ներդրում է»,- ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով դատավորին կարելի է աշխատակարգային խախտման համար կարգապահական վարույթի մեջ ներառել, ինչպես` աշխատանքից ուշանալու համար, սակայն ինչ պետք է անել այն դեպքերի հետ, երբ դատավորը մինչ կեսգիշեր վճիռ է գրում, արդյոք դա նորմա՞լ է:

«Էս փաթեթը պետք է կտոր-կտոր բերվեր, կան բաներ, որոնց կողմ ենք, կան` դեմ ենք: Եթե ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք էր հնարավորինս քիչ միջամտություն իշխանության կողմից: էն որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք` բոլոր դատավորները կոռումպացված են, վերջին լսումներին տեսնեմ, ասում են` դե մի տասը տոկոս դատավորներ կան, մաքրենք, սաղ կդզվի: Բա բոլոր դատավորներին ուր էիք անվանարկում, դրա համար ձեր խոսքին հետևեք»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով` մի շարք առաջարկներ ունեն, եթե դրանք ընդունվեն, այն ժամանակ էլ հստակ կլինի՝ աջակցում են փաթեթին, թե ոչ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter