HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարության նիստը սկսվեց կորոնավիրուսի կանխարգելման մասին քննարկմամբ

Կառավարության արդեն երրորդ նիստը սկսվում է կորոնավիրուսի մասին քննարկմամբ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մինչ բուն օրակարգի հաստատումը, հետաքրքրվեց կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված աշխատանքներով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսեց երեկ արձանագրված 3 նոր դեպքերի մասին:

«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակի հաստատված չորս դեպք: Պացիենտներից երեքը այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն, և միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան թոքաբորբ և ջերմություն, որը բուժում է ստանում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում»,- նշեց Ա. Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ պացիենտները Հայաստան են ժամանել Իտալիայից: Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսակապի միջոցով: Գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են, և նրանց մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:

Այդ օրերին պացիենտների հետ շփման մեջ եղած անձանց հայտնաբերում և մեկուսացնում են, արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ ևս 31 հոգի կա:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կոնորավիրուս էր հայտնաբերվել Իտալիայից ժամանած 2 Հայաստանի քաղացիների և 1 Իտալիայի քաղաքացու մոտ: Նրանք այժմ գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Լուսանկարը՝ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter