HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

33-րդ թաղամասում ընդգրկված հուշարձան-շենքերը հանվելու են գերակա շահ ճանաչված հասցեների ցանկից

33-րդ թաղամասում ընդգրկված հուշարձան-շենքերը դուրս են մնում կառուցապատման նախագծից և հանվելու են գերակա շահ ճանաչված հասցեների ցանկից։ Այդ մասին «Հետքին» հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։

«Այդ շենքերը կառուցապատման սխեմայի մեջ չեն ընդգրկվել ու քանդման ենթակա չեն։ Սա հստակ ուզում եմ ֆիքսենք։ Այդ հասցեները մտել են գերակա շահ ճանաչված հասցեների մեջ, բայց սխեմայի մեջ չեն մտել։ Այսինքն՝ այդ շենքն ու նույն գծի վրա գտնվող այլ հուշարձան-շենքերը դուրս են այդ ծրագրից»,- մանրամասնեց Ս․Վ․Սիսեռյանը։

Քանի որ Կառավարության որոշմամբ հուշարձան-շենքերի նկատմամբ նույնպես գերակա շահ է ճանաչվել, պետք է հակառակ գործընթացով դուրս բերվեն ցանկից։ Ըստ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի՝ դա կիրականացվի առաջիկա 2 կամ 3 ամսվա ընթացքում, և Կառավարության նոր որոշմամբ նույն գծի վրա գտվող հուշարձան-շենքերը կհանվեն գերակա շահ ճանաչված հասցեներից։

«Ուզում եմ ֆիքսենք, որ պատմամշակութային շենքերն այդ ծրագրի մեջ չեն մտնում, և հետևապես՝ քանդման ենթակա չեն ու երբեք չեն լինելու, այլ պահպանվելու են։ Անշուշտ, մնալու են նույն սեփականատերերին»,- ասաց Ս․Վ․Սիսեռյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Մեծի 1 հասցեում գտնվող տեղական նշանակության պատմական հուշարձան-շենքում սեփականություն ունեցող «Արեգ» արտադրական կոոպերատիվը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի։ «Արեգ» ԱԿ-ն դատարանից պահանջում է պարտավորեցնել վերջիններիս Տիգրան Մեծի 1 հասցեի շենքը գերակա շահ ճանաչված տարածքների ցանկից հանելու մասին առաջարկություն ներկայացնել Կառավարություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter