HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միգրացիոն ծառայությունը զբաղվում է Վրաստան մուտքն արգելված որոշ քաղաքացիների հարցով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը վերջերս աշխատանքներ է տանում ՀՀ որոշ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքները բացելու ուղղությամբ։

Այս մասին «Հետքին» հայտնեց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանու Նելլի Դավթյանը։

Միգրացիոն ծառայությունից հետաքրքրվել էինք, թե ինչու է արգելված «Մոդուս վիվենդի» կազմակերպության հիմնադիր Արա Պապյանի մուտքը Վրաստան, և արդյոք ունեն ցուցակ, որի շրջանակներում աշխատանքներ են տարվում։ Ծառայությունից, սակայն, պաշտոնական տեղեկություն չտրամադրեցին՝ հիմնավորելով, դրանք անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ են։

«Մենք չենք հաստատում կամ ժխտում կոնկրետ անձի հետ կապված մուտքի արգելքը՝ որակելով դա անձնական տվյալ»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանու Նելլի Դավթյանը։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter