HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը

Հայ-վրացական սահմաններից քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշման մասին լսելուց անմիջապես հետո՝ կեսգիշերից մեծ թվով ջավախքահայեր հատել են հայ-վրացական սահմանը և մուտք գործել Հայաստան։

Քանի որ սահմանի փակումը նախնական 10 օրով է հայտարարվել, նրանք մտավախություն են ունեցել, որ այն հնարավոր է երկարացնեն, և իրենք չեն կարողանա մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների։

Գիշերը սահմանը հատող քաղաքացիների մեծ մասը նաև արդեն գնված տոմսեր է ունեցել առաջիկա օրերին Հայաստանից ՌԴ մեկնելու համար։

Սահմանը հատած ջավախքցիները պատմեցին, որ սահմանին միայն ջերմաչափում էին քաղաքացիներին, այլ հատուկ ախտահանիչ միջոցներ չէին կիրառվում։

Հիշեցնենք, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են այսօր առավոտյան` ժամը 08:00-ից սկսած, 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Սակայն երկու երկրները փոխադարձ համաձայնության են եկել ապահովելու հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքն իրենց երկիր:

Սահմանափակումները տարածվելու են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Չեն տարածվում միայն բեռնափոխադրումների վրա:

Հարկ է նշել, որ մի շարք ջավախքցիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար, հետևաբար, նրանք այսպես թե այնպես, կկարողանան մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ համարվելով ՀՀ քաղաքացի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter