HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կարանտինային գոտի՝ Երևանի կենտրոնում

Իտալական «Ռենկո Արմէստեյտ» ընկերության աշխատակիցը (ազգությամբ՝ իտալացի), ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, մեկուսացվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ընկերությանն է պատկանում մայրաքաղաքի կենտրոնում՝ Անգլիական այգու հարևանությամբ գտնվող բնակելի շենքը, որտեղ մեկուսացվել են ընկերության մյուս աշխատակիցները։

Տարածքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից։ Մեր այցի պահին նրանցից մեկը տոպրակներով սնունդ էր տանում շենք, աշխատակիցը մեր հարցերին պատասխանել չցանկացավ, իսկ նրա գործընկերները հորդորեցին հեռավորություն պահպանել շենքի տարածքից։

Այգու հավաքարար Սաթենիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսել է, թե ինչպես է շտապօգնության մեքենան մոտենում շենքին, տանում վարակված իտալացուն։

«Վախեցել են մարդիկ, մենք էլ էդ տարածքին չենք մոտենում, մաքրելու համար։ Ճիշտ ա՝ շենքի մուտքը էդ կողմից չի, Սունդուկյանի թատրոնի կողմից ա, բայց ի՞նչ իմանաս, ի՞նչ կարա լինի, վիրուս ա»,- ասում է Սաթենիկը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին այգու այցելուների թիվը ևս նվազել է։

«Ռենկո» ընկերությանը պատկանող շենքի մեկուսացված բնակիչների մասին որոշ տեղեկություններ փորձեցինք ստանալ Առողջապահության նախարարությունից, սակայն ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ իրավասու չեն պատասխանել հարցերին։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter