HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Իտալիայից Հայաստան ժամանողները նախապես բուժզննում են անցնում (տեսանյութ)

Այսօր ժամը 21:30-ին նախատեսված Իտալիայից Հայաստան մեկնող չվերթն ուշանում է։ Ինչպես «Հետքին» հայտնեց Իտալիայից ժամանող Քրիստինե Նիկողոսյանը՝ թռիչքը նախատեսվածից մեկուկես ժամ արդեն ուշացել է, դեռ շատ քաղաքացիներ կան, ովքեր սպասում են ինքնաթիռ նստելուն։ Թե որ ժամին հստակ կիրականացվի թռիչքը, ուղևորներին հայտնի չէ։

Հայաստան ժամանողներին նախապես ստուգում են, սակայն դեռևս պարզ չէ՝ ժամանողների թվում կորոնավիրուսով վարակվածներ կա՞ն, թե ոչ։

Հիշեցնենք, որ չվերթն իրականացնում է հայկական Atlantis European Airways ավիաընկերությունը: Ֆինանսական ծախսերը հոգալու են Հայաստանի կառավարությունը, Atlantis European Airways ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter